Գիտնականները մշակել են կարիեսի բուժման նոր՝ անցավ մեթոդ

22:01   17 փետրվարի, 2017

University of Alabama-ի գիտնականները մշակել են կարիեսի բուժման նոր՝ անցավ մեթոդ: Մեթոդի օգնությամբ, որն ատամնաբուժական բորմեքենա չի պահանջում, կարելի է բուժել ատամների ոչ մեծ կարիեսային վնասվածքները:

Նոր մոտեցումը հենվում է հատուկ ծակոտկեն թերթի, որը դրվում է վնասված ատամի վրա կամ վնասված 2 ատամների միջեւ, եւ գելի օգտագործման վրա: Այդ ընթացքում  խնդրահարույց հատվածների շաղափման  եւ ցավազրկման ոչ մի անհրաժեշտություն չկա, որից շատ հիվանդներ վախենում են:

Հեղինակների խոսքով՝ այս մեթոդը հարմար է միայն այն դեպքերում, երբ կարիես է առաջանում ատամների միջեւ, իսկ ատամի մակերեւույթը հարթ է, եւ վնասվածքները մեծ չեն: Այն թույլ է տալիս պահպանել ատամի կառուցվածքը: Սկզբունքը հետեւյալն է՝ վնասված գոտին պաշտպանվում եւ լցվում է գելի օգնությամբ, որն անցնելով ծակոտկեն թերթով՝ ներծծվում է խոռոչների մեջ: Վերջին փուլում ատամի լիցք է կատարվում լամպի օգնությամբ (ինչպե լուսային լիցքի դեպքում):

Ցավոք, ատամի ծամող մակերեւույթի վրավնասվածքների մեծ գոտիների կամ կարիեսի դեպքում այս մեթոդը հարմար չէ: Ատամի աճեցման եւ ձեւի վերականգնման համար գելը եւս չի կարող օգտագործվել: Ի դեպ, այս գելը մշակել են Queen Mary University of London-ի աշխատակիցները, որը հայտնի է որպես կենսաակտիվ ապակի:



© NEWS.am Medicine