Պետպատվերով հեմոդիալիզ տրամադրելու մասին բոլոր դիմումները բավարարվել են. ՀՀ ԱՆ

20:50   17 փետրվարի, 2017

ՀՀ առողջապահության նախարարի հրամանով ստեղծված աշխատանքային խումբը փետրվարի 6-ից 28-ն ուսումնասիրում է հանրապետությունում  հեմոդիալիզի ծառայության կազմակերպմանն առնչվող առկա խնդիրները եւ հնարավոր ռիսկերը։

Ուսումնասիրության այս փուլի արդյունքները հիմք են հանդիսացել բավարարելու նախարարություն դիմած բոլոր քաղաքացիների` հեմոդիալիզային ծրագրի շրջանակում ներգրավելու եւ պետական պատվերով հեմոդիալիզային ծառայություն տրամադրելու մասին դիմումները։

Տեղեկացնում ենք, որ հեմոդիալիզ իրականացնող բոլոր բժշկական կազմակերպություններում շարունակվող ոււսումնասիրությունների արդյունքում կձեւավորվեն այս ծառայության կազմակերպման նոր սկզբունքներ եւ մոտեցումներ։

 

 



© NEWS.am Medicine