Գիտնականները մոտ են Գենթինգթոնի խորեայի բուժման նոր մեթոդի ստեղծմանը

10:47   24 փետրվարի, 2017

Karolinska Institutet-ի եւ University of Southern Denmark-ի գիտնականները ԴՆԹ-ի կարճ հատվածներ (օլիգոնուկլեոտիդներ) են մշակել, որոնք կարող են կապվել HTT գենի հետ: Այս գենում փոխակերպումը Գենթինգթոնի խորեա է առաջացնում: Օլիգոնուկլեոտիդները կանխաում են այն սպիտակուցի արտադրումը, որն այս հիվանդության ժամանակ վնասում է նյարդային բջիջները:

Հայտնագործումը, որի մասին նշված է Nucleic Acids Research ամսագրում, կարող է օգնել այս մահացու նեյրոդեգեներատիվ հիվանդության բուժման նոր մեթոդների մշակմանը:

Գենթինգթոնի հիվանդությունը ժառանգական է եւ մինչ օրս անբուժելի է համարվում: Սպիտակուցը եւ տեղեկատվական ՌՆԹ-ն (տՌՆԹ), որոնք ստեղծվում են HTT-ի փոխակերպման պատճառով, գլխուղեղում նյարդային բջիջները ոչնչացնում են: Բուժման գոյություն ունեցող մեթոդները թույլ են տալիս հիվանդության ախտանշաները թեթեւացնել, սակայն դրա զարգացումը չեն կանգնեցնում:

Գիտնականների նոր մշակումը, սակայն, կարող է իրավիճակն արմատապես փոխել: Օլիգոնուկլեոտիդները կապում եւ «անջատում» են իՌՆԹ-ն՝ կանխելով վնասակար սպիտակուցների առաջացումը: Մասնագետները մեթոդն արդեն  հաջողությամբ թեստավորել են Գենթինգթոնի հիվանդությամբ տառապողների բջջային գծերի վրա: Նոր մեթոդի շնորհիվ իՌՆԹ-ի եւ վտանգավոր սպիտակուցի մակարդակները նվազել են: Այժմ մասնագետները ծրագրել են փորձեր անցկացնել մկների վրա: Եթե դրանք հաջող լինեն, կարելի է մտածել օլիգոնուկլեոտիդները մարդկանց վրա թեստավորելու մասին:



© NEWS.am Medicine