Ի՞նչ են անում «Նաիրի» Աչքի կլինիկայի առաջնային հետազոտության կաբինետում (ֆոտո)

16:41   24 փետրվարի, 2017

«Նաիրի» բժշկական կենտրոնի ակնաբուժական կլինիկայի առաջնային հետազոտության կաբինետը նախատեսված է այն հիվանդների հետազոտության համար, որոնք առաջին անգամ են բախվել աչքի հիվանդությունների դրսեւորման հետ, կամ եկել են աչքի պաթոլոգիաների կանխարգելման նպատակով:

Առաջնային զննման կաբինետում կատարվում են՝

- տեսողության սրության որոշում՝ ակնոցի ուղղման անհրաժեշտությամբ. աֆտոռեֆրակտոմետրիա՝ աչքի ռեֆրակցիայի (օպտիկայի) ավտոմատ որոշում, որից հետո անհրաժեշտ է ընթերցելու համար, համակարգչով աշխատելու դեպքում եւ այլն ակնոց նշանակել,

- ֆորոպտերի՝ ակնոցի ուղղման ժամանակակից մեթոդի միջոցով ռեֆրակցիայի սխալի չափում,

- ներակնային ճնշման որոշում պնեւմոտոնոչափի մեթոդով, որը հետազոտության ժամանակակից անկոնտակտային միջոց է եւ համարվում է գլաուկոմայի վաղ ախտորոշման առաջնային օղակ,

- տեսողության սրության եւ բնույթի, երկտեսության եւ գունատեսության առկայության որոշում, տեսողական շեղումների հայտնաբերում նշանների պրոյեկցիոն սարքի միջոցով:

Առաջնային զննման կաբինետում հետազոտություն անցնելուց եւ աչքի հիվանդություն հայտնաբերելուց հետո հիվանդն ուղարկվում է կոնկրետ բժշկի մոտ՝ ավելի խորը հետազոտության կամ բուժման համար: 

[gallery id=83]



© NEWS.am Medicine