Օրական 10 բաժին միրգն ու բանջարեղենը կարող են երկարացնել կյանքը. հետազոտություն

15:44   24 փետրվարի, 2017

Օրական 10 բաժին մրգի եւ բանջարեղենի օգտագործումը երկարացնում է կյանքը: Նման ենթադրություն են հայտնել Լոնդոնի Imperial college-ի գիտնականները:

Նրանց հաշվարկով՝ այս խորհրդին հետեւելու դեպքում հնարավոր կլինի տարեկան 7.8 մլն վաղաժամ մահ կանխել:

Մեկ բաժինը 80 գրամ է: Գրեթե այսքան են կշռում մեկ բանանը, տանձը կամ երեք թեյի գդալ սպանախն ու ոլոռը:

Օրական 200 գրամ միրգն ու բանջարեղենը նվազեցնում են՝

800 գրամ միրգն ու բանջարեղենը նվազեցնում են՝

Փորձագետները նման եզրահանգման են եկել 95 տարբեր հետազոտությունների հիման վրա, որոնց ընթացքում ուսումնասիրել են 22 մլն մարդկանց սննդային սովորույթները: Արդյունքները հրապարակվել են International Journal of Epidemiology ամսագրում:

Գիտնականները նաեւ առանձնացրել են մրգեր եւ բանջարեղեն, որոնք ավելի արդյունավետ են պայքարում տարբեր հիվանդությունների առաջացման վտանգի դեմ: Այսպես, քաղցկեղի պարագայում նախընտրելի է դեղին եւ կանաչ բանջարեղենը, օրինակ՝ սպանախն ու պղպեղը, ծաղկակաղամբը:

Սիրտ-անոթային համակարգի հիվանդությունների վտանգը նվազեցնում են խնձորը, տանձը, ցիտրուսները, հազարը:

Մրգերն ու բանջարեղենը նվազեցնում են նաեւ խոլեստերինի մակարդակը, արյան ճնշումը, առողջացնում են արյունատար եւ իմունային համակարգը:

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը խորհուրդ է տալիս օրական հինգ բաժին միրգ եւ բանջարեղեն ուտել (շուրջ 400 գրամ): Բժիշկները, սակայն, նշում են, որ ոչ բոլորը կարող են իրենց թույլ տալ հետեւել ԱՀԿ-ի խորհուրդներին:



© NEWS.am Medicine