Արյան անալիզը կկանխատեսի ապագայում երեխայի մոտ 1-ին տիպի շաքարախտի հավանականությունը

10:53   27 փետրվարի, 2017

Արյան անալիզի միջոցով կարելի է կանխատեսել՝ արդյո՞ք ապագա երեխայի մոտ 1-ին տիպի շաքարախտ կլինի: 6 ամսական երեխաների արյան մեջ արդեն կան ագրեսիվ Т-լիմֆոցիտներ, որոնք ապագայում կարող են շաքարախտ առաջացնել: Այս մասին հայտնել են Helmholtz Zentrum München-ի եւ DFG Center for Regenerative Therapies Dresden-ի (CRTD) (Գերմանիա) գիտնականները, որոնք ուսումնասիրել են շաքարախտի մեծ ռիսկով երեխաների օրգանիզմում տեղի ունեցող բջջային պրոցեսները:

1-ին տիպի շաքարախտի դեպքում օրգանիզմի իմունային ռեակցիան տեղի է ունենում Т-լիմֆոցիտների միջոցով՝ ուղղված ենթաստամոքսային գեղձի սեփական բջիջների դեմ: Սովորաբար գենետիկ հակվածության դեպքում այս հիվանդությունը սկսում է զարգանալ արդեն մանուկ տարիքում, սակայն որոշ դեպքերում դա անհայտ պատճառներով տեղի չի ունենում:

Հետազոտության շրջանակում գիտնականներն ուսումնասիրել են 6 ամսական երեխաների իմունային համակարգը, որոնց մոտ 1-ին տիպի շաքարախտով հիվանդանալու մեծ հավանականություն կար: Այն երեխաների մոտ, որոնք ապագայում շաքարախտով հիվանդացել են, վաղ տարիքում հայտնաբերվել են  յուրահատուկ ագրեսիվ т-լիմֆոցիտներ (TFH-TH1-TH17): Հետագայում դրանք զարգացել են մինչեւ լիովին ակտիվացած TH1 բջիջներ: Իմունիտետի հայտնաբերված յուրահատկությունը կարող է օգտագործվել ապագայում շաքարախտի առաջացման հավանականության կանխատեսման համար:



© NEWS.am Medicine