Գիտնականներն Ալցհեյմերի հիվանդության բուժման նոր մոտեցում են հայտնաբերել

15:28   2 մարտի, 2017

Ulsan National Institute of Science and Technology-ի (Հարավային Կորեա) մասնագետները միացություն են հայտնաբերել, որն ի վիճակի է վնասազերծել բետա-ամիլիոդային սպիտակուցը, որից ձեւավորվում են Ալցհեյմերի հիվանդությանը բնորոշ վահանիկները:

Հետազոտության ընթացքում մասնագետները նկատել են, որ տետրա - N մեթիլատիդ ցիկլամի բյուրեղային միացության (tetra-N methylated cyclam, TMC) մասնակցությամբ հիդրոլիզի դեպքում բետա-ամիլոիդային սպիտակուցի տոքսիկ հատկությունը նվազել է: Այնուհետեւ գիտնականները հերթով կառուցվածքի կենտրոնում տեղադրել են կոբալտ, նիկել, ցինկ եւ պղինձ: Մասնագետները նկատել են, որ TMC-ի կենտրոնում երկշերտ կոբալտի դեպքում հիդրոլիտային բարձր ակտիվություն է գրանցվել, որն ավելի արդյունավետ է ոչնչացրել բետա-ամիլոիդային սպիտակուցները:

Գիտնականների խոսքով՝ նոր միացությունը ունակ է թափանցել հեմատոէնցեֆալային արգելքի միջոցով, այդ պատճառով նրա օգտագործումը կարող է նոր խոսք լինել Ալցհեյմերի հիավանդության բուժման հարցում: Բացի այդ՝ այն օրգանիզմի համար անհրաժեշտ ուրիշ սպիտակուցների հիդրոլիզ չի առաջացնում:

Այս հետազոտության մասին հրապարակվել է Journal of the American Chemical Society-ում:



© NEWS.am Medicine