Ամերիկացի գիտնականները կաթի օգտագործման լավագույն միջոցն են գտել

22:47   4 մարտի, 2017

Կաթնամթերքը՝ սննդային հավելումների, ներառյալ՝ վիտամին D –ի հետ օգտագործելն «ամենաճիշտն» է: Այսպիսի եզրակացության են հանգել Հարվարդի համալսարանի գիտնականները՝ հերքելով սննդաբանների այն տեսությունը, թե կաթը վնասակար է հասուն մարդկանց համար, քանի որ աղեստամոքսային համակարգի խախտումներ է առաջացնում: Այս մասին գրում է The Journal of Nutrition-ը:

Փորձագետները պարզաբանում են, որ տարեց մարդկանց ոսկրային հյուսվածքների համար կաթն անփոխարինելի է, քանի որ հենց այս մթերքն է մեծ քանակությամբ կալցիում պարունակում: Սակայն կալցիումն ամբողջությամբ յուրացվում է վիտամին D-ի համադրությամբ, որը մասնգետները խորհուրդ են տալիս հավելանյութի տեսքով օգտագործել 50 տարեկանից հետո:

Գիտնականներն ընդգծում են, որ կաթի ճիշտ օգտագործման դեպքում հասուն տարքի մարդիկ երբեք չեն բախվի այնպիսի խնդրի հետ, ինչպիսին օստեոպորոզն է: Նրանք ավելացնում են, որ ամենօրյա սննդակարգում կաթը ներառելը պարտադիր չէ. այն կարելի  է փոխարինել կաթնաթթվային մթերքներով՝ պանիրով, կաթնաշոռով, թթվասերվ, կեֆիրով:

Հետազոտողները նաեւ հերքել են այն առասպելը, թե հասուն տարիքի մարդկանց հակացուցված է այդ մթերքը մաքուր տեսքով: Նրանք պարզաբանել են, որ վնասկար կարող են լինել միայն կաթնամթերքի «ժամանակակից» տեսակները, որոնց փոշիանման քիմիկատներն են ավելացվում:

Նրանք կարծում են, որ վիտամին D-ի եւ կաթնամերքի համադրությունը կօգնի բարելավել 50-ն անց ամերիկացիների կյանքի որակը:



© NEWS.am Medicine