Արյան ո՞ր խումբն ունեցող տղամարդիկ են ավելի հաճախ բախվում էրեկցիայի հետ կապված խնդիրների

10:49   7 մարտի, 2017

Էրեկցիայի հետ կապված խնդիրների հանդեպ տղամարդու հակվածությունը կարող է պայմանավորված լինել նրա արյան խմբով: Արյան երկրորդ, երրորդ եւ չորրորդ խումբ ունեցող տղամարդիկ ավելի հաճախ են բախվում այդ խնդրին, քան արյան առաջին խումբ ունեցող տղամարդիկ, նշում են Ordu University-ի (Թուրքիա) գիտնականները:

Պոտենցիայի հետ կապված խնդիրները հաճախ կապվում են ճարպակալության, ոչ առողջ կենսակերպի, ծերացման եւ քրոնիկ հիվանդությունների, օրինակ՝ դիաբետի հետ: Բայց հիմա գիտնականները հայտնաբերել են, որ կան դրա այլ պատճառներ եւս, որոնցից մեկն արյան խումբն է:

Այս հետազոտության եզրակացությունները կարեւոր նշանակություն ունեն, քանի որ տղամարդկանց կեսից ավելին ունի այդ «անհաջող» արյան խմբերը: Արյան առաջին խումբ ունի տղամարդկանց մոտ 44%-ը: Նշված համալսարանի գիտնականներընաեւ ընդգծում են, որ ստացված արդյունքները հաստատում են նախորդ հետազոտությունների արդյունքները, ըստ որոնց՝ արյան խումբը կապ ունի սրտի հիվանդությունների առաջացման վտանգի հետ: Ըստ վիճակագրության՝ էրեկտիլ դիսֆունկցիայի հետ կյանքի այս կամ այն փուլում բախվում է տղամարդկանց մոտ 10%-ը:

Առայժմ այնքան էլ պարզ չէ, թե արյան խումբն ինչպես է ազդում էրեկտիլ դիսֆունկցիայի վրա, բայց դեռ 100 տարի առաջ գիտնականներն առաջին անգամ ենթադրել էին, որ արյան խումբն ազդում է առողջության վրա եւ կապ ունի մի շարք, այդ թվում՝ սրտի հիվանդությունների, ուռուցքների, անպտղության, անգամ ստամոքսի խոցի առաջացման վտանգի հետ:



© NEWS.am Medicine