Քնի հաղորդիչները կարող են անքնություն առաջացնել

23:40   8 մարտի, 2017

Ապարանջանի ձեւ ունեցող քնի ամենատարբեր հաղորդիչները, որոնք ստեղծվել են մարդու գիշերային ակտիվությունը եւ հանգստի մակարդակը գնահատելու համար, իրականում նրան վնաս են պատճառում: Այս սարքերը հաստատ չեն օգնի անքնության կանխարգելման հարցում:

Եթե մարդը չի կարողանում գիշերները քնել, ապա պատճառը կարող է ամենւին էլ խռմփացնող զուգընկերը չլինել: Հնարավոր է, որ նա գայթակղվել է բջջային հավելվածներով կամ քնի հաղորդիչներով, որոնք հենց հետեւում են, որ մարդը բավարար չափով հանգստանա: Հետազոտողները պարզել են, որ այս բոլոր հաղորդիչները եւ ապարանջանները, որոնք նախատեսված են ավելի որակյալ քնի համար, կարող են անքնության գլխավոր պատճառներից մեկը լինել:

Ամբողջ հարցն այն է, որ այս սարքերն օգտագործող մարդիկ չափից ավելի են մտահոգվում այն մասին, թե արդյոք բավարար քանակով են քնում: Իսկ այդ մտահոգությունը բարձրացնում է սթրեսի մակարդակը, որն, իր հերթին, խանգարում է քնելուն: Տագնապալի վիճակում գտնվող մարդը անընդունակ է նորմալ քնելուն, քանի որ դա հակասում է իր իսկ բնույթին:

Չիկագոյի Rush University-ի հետազոտողներն այս երեւույթը օրտոսոմնիա են անանում՝ «կատարյալ քնի» անբավարարության առիթով անառողջ անհանգստություն: Հայտնի է, որ իրենց բարեկազմության վերաբերյալ անառողջ մոլությամբ տառապող մարդիկ հաճախ անորեքսիայի զոհ են դառնում: Նույնը վերաբերում է նաեւ լիարժեք քնելու ցանկությանը, եթե այն վերածվում է մոլագարության նման մի բանի: Հետազոտության հեղինակները ներկայացրել են 39-ամյա մի տղամարդու օրինակը, որի անունը չի հաղորդվում: Նա ընկերուհուց նվեր էր ստացել քնի հաղորդիչ: Տղամարդը նախ պարզել է, որ երբ գիշերը 8 ժամ է քնում, ապա աղջկա հետ հազվադեպ է վիճում: Արդյունքում նա այնպես համառորեն է սկսել մտահոգվել քնի բավարար քանակ ստանալու մասին, որ ամբողջ գիշերը պառկում էր բաց աչքերով:



© NEWS.am Medicine