«Նաիրի» ԲԿ-ի Աչքի կլինիկայում օգտագործվում է մանկահասակ երեխաների անկոնտակտ ախտորոշման եզակի սարք (ֆոտո)

23:48   7 մարտի, 2017

«Նաիրի» բժշկական կենտրոնի Աչքի կլինիկայի միկրովիրաբուժության եւ երեխաների տեսողության պահպանման բաժանմունքում անցկացնում է երեխաների տեսողության լիակատար համալիր ախտորոշում, ճշգրիտ ախտորոշում են կատարում տարիքից անկախ, այդ թվում՝ նորածինների.

Ամբլիոպլիայի, կարճատեսության, շլաչքության ամբուլատոր բուժումը կատարվում է հետեւյալ սարքերով՝ Ամբլիոկոր, Սինոպտոֆոր, Մակուլոխթանիչ, Eye համակարգչային ծրագրեր, Պլեոպտիկա 2+б Relax:

Աչքի միկրովիրաբուժության եւ երեխաների տեսողության պահպանման բաժանմունքում օգտագործվում է Plusoptix եզակի սարքը, որը Հայաստանում նմանօրինակը չունի եւ թույլ է տալիս անկոնտակտ եղանակով ախտորոշել մանկահասակ երեխաների աչքի պաթոլոգիան:

2013 թվականից «Նաիրի» ԲԿ-ի Աչքի կլինիկայի աչքի միկրովիրաբուժության եւ երեխաների տեսողության պահպանման բաժանմունքը կրում է կենտրոնի ղեկավար, ակադեմիկոս, Աչքի հիվանդությունների գիտահետազոտական ինստիտուտի տնօրեն Սերգեյ Էդուարդովիչ Ավետիսովի անունը:

Ավելի ամբողջական տեղեկություններ ստանալու կամ գրանցվելու համար զանգահարեք հետեւյալ հեռախոսահամարներով՝ 091597790, 093861517:

[gallery id=89]



© NEWS.am Medicine