Չինաստանում 6.7 կգ քաշով հսկա տղա է ծնվել

11:57   8 մարտի, 2017

Չինական Շենսի նահանգում 6.7 կգ քաշով տղա է ծնվել: Այս մասին գրում է «Ժենմին ժիբաո»-ն:

Փոքրիկը լույս աշխարհ է եկել Սիան քաղաքում, մարտի 6-ին: Ծնունդն ընդունած մանկաբարձի խոսքով՝ սա իրենց ծննդատանը լույս աշխարհ եկած ամենախոշոր երեխան է:

Երեխան ու մայրը ներկայում ինտենսիվ թերապիայի բաժանմունքում են, բժիշկների հսկողության ներքո:

Գինեսի ռեկորդների գիրքը պնդում է, որ մոլորակի ամենածանր երեխան ծնվել է 1879 թվականին, ԱՄՆ-ում: 9.98 կգ քաշով ծնված տղան ընդամենը 11 ժամ է ապրել: Լրատվամիջոցները պարբերաբար գրում են 10 կգ-ից ավելի քաշով նորածինների մասին, ընդ որում, նրանց մեծ մասը լույս աշխարհ է գալիս Չինաստանում: 



© NEWS.am Medicine