Երեւանում կանցկացվի սեմինար դիաբետով եւ գերճնշումով հիվանդների բուժման նոր ուղեցույցների վերաբերյալ

16:18   8 մարտի, 2017

Մարտի 9-ին եւ 10-ին Երեւանում («Իբիս» հյուրանոցի կոնֆերանս դահլիճ) Շարունակական մասնագիտական զարգացման հայկական ասոցիացիայի կողմից կազմակերպվելու է «Տիպ 2 շաքարային դիաբետով եւ զարկերակային գերճնշումով հիվանդների բուժման ժամանակակից մոտեցումներն ըստ վերջին ուղեցույցների» թեմայով սեմինար:

Սեմինարի ծրագիրը հաստատվել է ՀՀ առողջապահության նախարարի հրամանով, մասնակիցներին կշնորհվի ՇՄԶ 3 տեսական կրեդիտ, կտրվեն վկայականներ:

 



© NEWS.am Medicine