Մարտի 17-ին Երեւանում տեղի կունենա ԿՆՀ-ի ֆունկցիոնալ խանգարումներին նվիրված սեմինար

22:36   10 մարտի, 2017

Մարտի 17-ին Երեւանում, «Հիլթոն» հյուրանոցի «Միլանո» գիտաժողովների դահլիճում, տեղի կունենա «Կենտրոնական նյարդային համակարգի ֆունկցիոնալ խանգարումների բուժման ժամանակակից մոտեցումներ» թեմայով սեմինար:

Սեմինարի ծրագիրը հաստատվել է ՀՀ առողջապահության նախարարի հրամանով, մասնակիցներին կշնորհվի ՇՄԶ 1 տեսական կրեդիտ, կտրվեն վկայականներ:

Սեմինարի կազմակերպիչն է «Քնի խանգարումների հայկական ասոցիացիա» ՀԿ-ն։ Թիրախային լսարան՝ թերապեւտներ, ընտանեկան, բժիշկներ, նյարդաբաններ, գաստրոէնտերոլոգներ։

 



© NEWS.am Medicine