Ցածրահասակ տղամարդիկ ավելի շուտ են ճաղատանում

22:31   11 մարտի, 2017

Ցածրահասակ տղամարդիկ կարող են ավելի շուտ ճաղատանալ, նախազգուշացնում են գիտնականները։ Բոննի համալսարանի մասնագետների հետազոտությունը ցույց է տվել, որ ցածր հասակի ու ճաղատացման համար նույն գեներն են պատասխանատու։ Աշխատության արդյունքները հրապարակվել են Nature Communications ամսագրում։

Զանգվածային գենետիկ հետազոտությանը մասնակցել է 11 հազար տղամարդ՝ վաղաժամ ճաղատացումով, ու 12 հազար տղամարդ, որոնց մոտ ճաղատացում դեռ չէր սկսվել։ Ցածր հասակի ու ճաղատացման մեղավորները, պարզվել է, նույն գեներն են, որոնք պատասխանատու են տեստոստերոնի ՝տղամարդկանց սեռական հորմոնի արտադրության համար, որի բարձր մակարդակը դանդաղեցնում է աճը դեռահասության տարիքում ու առաջացնում վաղաժամ ճաղատացում։

Եթե տղամարդկանց ընտանիքում բոլորը ցածրահասակ են, բայց ճաղատացումից չեն տառապում, ապա անհանգստանալու ոչինչ չկա, հանգստացնում են հետազոտության հեղինակները ։ Սակայն ճաղատացման դրսեւորման բարձր հավանականության ժամանակ այդ գործընթացը կանխելը բավականին դժվար է։ Ամենաարդյունավետ, բայց արմատական մեթոդը մինչեւ ճաղատացման սկիզբը ամորձատում անելն է, որի շնորհիվ տեստոստերոնի մակարդակը արյան մեջ նկատելիորեն կնվազի:

 



© NEWS.am Medicine