С վիտամինը քաղցկեղի դեմ արդյունավետ եւ էժան միջոց է

15:47   13 մարտի, 2017

Մանչեսթերից բրիտանացի գիտնականները ցույց են տվել, որ С վիտամինի օգտագործումը կարող է քաղցկեղի դեմ արդյունավետ, էժան եւ անվտանգ միջոց լինել: Ըստ որում՝ քաղցկեղի տեղայնացումն ու փուլը նշանակություն չունեն:

Ժամանակակից բժշկությունը օնկոլոգիական հիվանդությունների բուժման մեջ միջոցների զինանոց է օգտագործում, որոնք հիվանդի համար ծանր հետեւանքներ են ունենում՝ քայքայելով իմունային համակարգը, առաջացնելով մարսողության խանգարումներ, ալեգիկ ռեակցիաներ, արյունահոսություններ եւ նույնիսկ մահ:

С վիտամինի օգտագործումը այսպիսի կողմնակի էֆեկտներ չի առաջացնում, ուստի բժշկի հսկողությամբ կարող է խորհուրդ տրվել օրգանիզմում նորագոյացությունների բուժման եւ աճի կանխարգելման համար:

Օգտագործվող թթուի արդյունավետությանը համոզվելու համար գիտնականները հետազոտել են վիտամինի առկայությամբ քաղցկեղային բջիջներում գլիկոլիզի պրոցեսը: Պարզվել է, որ C վիտամինը կարող է միտոքոնդրիումների մեջ զգալիորեն ճնշել գլյուկոզայի վերափոխումը ադենոզինեռաֆոսֆատի: Դրա շնորհիվ քաղցկեղային բջիջների աճը կանգնում է եւ նույնիսկ նահանջում:

Առաջին մարդը, որը С վիտամին է կիրառել, Լայնուս Փոլինգն է, որն իր հայտնագործության համար Նոբելյան մրցանակ է ստացել: Օնկոլոգիական ուռուցքները վերացնելու համար նա հիվանդներին իրապես ահռելի չափաքանակով (օրական 10 հազար միլիգրամ, այն դեպքում, երբ ամենօրյա նորման 100 միավորը չի գերազանցում) ներերակային վիտամին է նշանակել:



© NEWS.am Medicine