Գլաուկոմայի դեղորայքային բուժում «Նաիրի» ԲԿ-ի Աչքի կլինիկայում

19:21   13 մարտի, 2017

Գլաուկոման աչքի աննկատ զարգացող հիվանդություն է, որը վերջում լիակատար կուրացման է հանգեցնում: Գլաուկոմայի ժամանակ բարձրանում է ներակնային ճնշումը՝ կապված աչքից հեղուկի արտահոսքի խանգարման հետ, որը կործանարար է ազդում տեսողական նյարդի վրա:

Գլաուկոմայի առաջացման առաջին նշաններ կարող են լինել պերիֆերիկ տեսողության փոքրացումը, աչքերի կարմրությունը, պարբերական գլխացավը, որը հաճախ տեղայնացվում է հոնքերի, ճակատի եւ ակնախոռոչների շրջանում: Գլաուկոմայի վաղ հայտնաբերումը հնարավոր է պարբերական, գոնե տարեկան մեկ անգամ ակնաբանական հետազոտություն անցնելու պայմաններում՝ չափելով ներակնային ճնշումը եւ որոշելով պերիֆերիկ տեսողությունը: Սակայն այս հիվանդության հետեւանքով կուրացած հիվանդին այլեւս հնարավոր չէ տեսողությունը վերադարձնել:

«Նաիրի» բժշկական կենտրոնի Աչքի կլինիկայում բարձր որակավորում ունեցող մասնագետները գլաուկոմայի ախտորոշումը եւ բուժումը կատարում են համաշխարհային ստանդարտներին համապատասխան:

Ներկայումս գոյություն ունի այս հիվանդության բուժման 3 ուղղություն՝ դեղորայքային, լազերային եւ վիրաբուժական: Գլաուկոմայի բուժման առանցքային պահը ներակնային ճնշման մակարդակի կարգավորումն է: Ընտրվում է բուժման անհատական սխեմա, որը կախված է ձեւից, փուլից եւ ուղեկցող պաթոլոգիայի առկայությունից:

Վաղ փուլում գլաուկոմայի հայտնաբերման դեպքում, երբ ներակնային ճնշման մակարդակն աննշան է բարձրացած, սովորաբար դեղորայքային բուժում է նշանակվում:

Ներկայումս գլաուկոմայի դեղորայքային բուժումն անցկացվում է 3 հիմնական ուղղություններով.

Չի կարելի ինքնաբուժմամբ զբաղվել կամ ինքնուրույն նշանակել հակագլաուկոմային դեղորայք կամ փոխարինել, կամ փոխել դրանց կաթիլների քանակը՝ չխորհրդակցելով բուժող բժշկի հետ: Այսպիսի գործողություններով հնարավոր է աչքերին անուղղելի վնաս հասցնել:

Խորհրդատվական հարցերով եւ գրանցման համար կարող եք դիմել հետեւյալ հեռախոսահամարներով՝ 093091109, 091990091, 099207200, 091432398:



© NEWS.am Medicine