Ի՞նչ ուտել եւ խմել կոկորդում ցավի դեպքում

21:55   13 մարտի, 2017

Երբ կոկորդը ցավում է, կլլելը ցավոտ է եւ դժվարանում է: Կոկորդում սուր ցավի դեպքում ավելի լավ է փափուկ մթերքներ օգտագործել եւ հանգստացնող ըմպելիքներ: Դրանց են պատկանում.

Պաղպաղակ

Մրգային քաղցրաջուրը, մրգային պաղպաղակը եւ նույնիսկ սառույցի կտորները կարող են կոկորդը հանգստացնել:

Նռան հյութ

Հետազոտություններով պարզվել է, որ նռան հյութը կարող է կանխել ինֆեկցիան եւ նվազեցնել բորբոքումը:

Բանան

Կոկորդի ցավի դեպքում հաճելի է ուտել փափուկ եւ բուժող միրգը:

Հավի ապուր

Հետազոտողները պարզել են, որ հավից պատրաստված ապուրն օժտված է հակաբորբոքային հատկություններով եւ մաքրում է շնչուղիները, որոնք կարող են նվազեցնել կոկորդում ցավի ախտանշանները:

Քրքում

Քրքումն ավելացնում են թեյին կամ կաթին: Այս համեմունքը հականեխող եւ հակաբորբոքային հատկություններ ունի:

Մեղր

Մեղրը համեղ եւ հանգստացնող մթերք է, արդյունավետ է ինֆեկցիայի դեմ պայքարում եւ վերքերի առողջացման համար:

Կոճապղպեղ

Այս բազմակողմանի համեմունքը կանխում է սրտխառնոցը եւ օժտված է հակաբորբոքային հատկություններով, որոնք կարող են նվազեցնել այտուցը եւ ցավը:

Սմուզներ եւ յոգուրտ

Մարդկանց օգնում են անհրաժեշտ սնուցող նյութեր ստանալը՝ հանգստացնելով նրանց կոկորդը:

Լավ պատրաստված բանջարեղեն

Գազարը, կաղամբը, կարտոֆիլը եւ մյուս բանջարեղենները կարող են օգտակար լինել կոկորդում սուր ցավեր ունեցող մարդկանց:

Ձու

Ձուն սպիտակուցի աղբյուր է: Ձվածեղը, որպես կանոն, կոկորդի ցավ ունեցող հիվանդի համար բավական փափուկ կերակուր է:

Կոկորդում ցավի դեպքոեւմ հարկ է խուսափել այն մթերքներից, որոնք կարող են գրգռում առաջացնել.

Խռթխռթան եւ կոշտ սննդամթերքներ

Կրեկերները, չոր տոստերները, ընկույզը կամ հում բանջարեղենը կարող են կոկորդում ցավը սաստկացնել:

Ցիտրուսային մրգեր եւ հյութեր

Նարինջը եւ ցիտրուսային մրգերն ու հյութերը սովորաբար թթվաշ են, ուստի կարող են գրգռել կոկորդի նուրբ մակերեւույթը:

Թթվեցրած մթերքներ

Թթու դրած եւ աղի մթերքները կարող են խորացնել կոկորդում բորբոքումը:

Տոմատի հյութ եւ սոուս

Տոմատի թթու բնույթը կարող է վատացնել բկաբորբով մարդկանց վիճակը:

Գրգռող համեմունքներ

Չիլի պղպեղը, տաք սոուսները, մշկընկույզը կարող են ազդել բորբոքման վրա:

Ալկոհոլ

Ալկոհոլ պարունակող ըմպելիքներով եւ հեղուկներով բերանի ողողումները կարող են կոկորդում այրոց առաջացնել:

Ծխախոտ

Կոկորդում ցավով տառապող մարդիկ պետք է խուսափեն նույնիսկ պասիվ ծխելուց:

 



© NEWS.am Medicine