11:58 15 մարտի, 2017Կարդիոմարզումները կարող են բջիջների մակարդակով հետ շրջել ծերացման պրոցեսը: Այս մասին են վկայում Մայոյի կլինիկայի աշխատակիցների անցկացրած նոր հետազոտության արդյունքները:
Հետազոտությունը ցույց է տվել, որ բարձր ինտենսիվությամբ դադարներով մարզումների, օրինակ՝ վազքի կամ քայլքի շնորհիվ մեծանում է մկանային սպիտակուցի, համապատասխանաբար, նաեւ էներգիայի մակարդակը: Բացի այդ՝ մեծանում են մկանները:
Հետազոտողների խոսքով՝ նման մարզումներն օգտակար են հատկապես 65 տարեկանն անց մարդկանց համար: Բանն այն է, որ կարդիոմարզումները բջիջների մակարդակով ազդում են ծերացման պրոցեսի վրա: Տարեցների մոտ միտոքոնդրիումների քանակությունը նվազում է: Բացի այդ՝ դրանք սկսում են ավելի վատ գործել:
Կարդիոմարզումները նպաստում են նոր սպիտակուցների սինթեզին, ինչն օգնում է հետ շրջել ծերացման բացասական հետեւանքները: Գիտնականները նշում են, որ կարդիոմարզումներին նաեւ ուժային վարժություններ ավելացնելով՝ տարեց մարդիկ կարող են զգալիորեն մեծացնել իրենց մկանների ուժը եւ ավելի երկար երիտասարդ մնալ: