Գլաուկոմայի լազերային վիրաբուժություն՝ «Նաիրի» ԲԿ-ի Աչքի կլինիկայում

23:52   14 մարտի, 2017

Գլաուկոմայի լազերային վիրաբուժությունն ուղղված է աչքում ներակնային հեղուկի արտահոսքի ճանապարհին առաջացող ներակնային բլոկների հեռացմանը:

Գլաուկոմայի լազերային բուժումը յուրահատուկ մեթոդ է, որի դեպքում լազերը կատարում է «լազերային ասեղի» կամ «լազերային նշտարի» դերը, որի օգնությամբ կարելի է աչքի դրենավորման համակարգի կառուցվածքների վիրահատություններ կատարել՝ չբացելով ակնախնձորը, այսինքն՝ առանց աչքի պատի կտրվածք կատարելու: Գլաուկոմայի լազերային բուժումը վաղուց ի վեր ամբողջ աշխարհում խորհուրդ է տրվում որպես գլաուկոմայի բուժման ավելի ոչ ցավոտ եւ արդյունավետ մեթոդ:

Լազերային վիրահատության բազմաթիվ տեսակներ են առաջարկվում, որոնցից ավելի տարածում են ստացել լազերային իրիդոտոմիան (իրիդեկտոմիա) եւ լազերային տրաբեկուլոպլաստիկան:

Լազերային իրիդոտոմիայի դեպքում ծիածանաթաղանթում փոքրիկ անցք է բացվում:

Լազերային տրաբեկուլոպլաստիկան գլաուկոմայի բացանկյունային լազերային բուժման հիմնական մեթոդն է: Տրաբեկուլոպլաստիկայի էությունը շլեմյան խողովակի պրոյեկցիայում տրաբեկուլայի գոտու վրա լազերային ճառագայթման ազդեցությունն է:

Գլաուկոմայի լազերով բուժման առավելությունները.

Գլաուկոմայի դեղորայքային հիպոտենզիվ բուժման անարդյունավետության դեպքում լազերով բուժումը մեծ թվով հիվանդների թույլ է տվել պահպանել տեսողությունը, խուսափել վիրաբուժական հակագլաուկոմատոզային վիրահատությունից, նրանց վերադարձնել լիարժեք կյանքով ապրելու:

«Նաիրի» ԲԿ-ի Աչքի կլինիկայում գլաուկոմայի լազերային վիրաբուժության համար օգտագործվում են առաջավոր սարքավորումներ՝ բուժման միջազգային ստանդարտներին համապատասխանող արդյունքներով:

Խորհրդատվություն ստանալու եւ ընդունելության համար գրանցվելու հարցերով կարող եք դիմել հետեւյալ հեռախոսահամարներով՝ 093091109, 091990091, 099207200:

[gallery id=90]

 



© NEWS.am Medicine