«Մանկական պալիատիվ օգնության հիմունքները» թեմայով սեմինարներ՝ Երեւանում

14:57   16 մարտի, 2017

Մարտի 16-ից 18-ը Երեւանում («Արաբկիր» ԲՀ-ԵԴԱԻ-ի ԱրԲեՍ առողջության կենտրոն) «Մանկական բժիշկների հայկական ասոցիացիայի» կողմից «Բաց հասարակության հիմնադրամներ» կազմակերպության հետ համատեղ կազմակերպվում են եռօրյա սեմինարներ կլինիկական հոգեբանների եւ բուժաշխատողների համար «Մանկական պալիատիվ օգնության հիմունքները» թեմայով:

Սեմինարների ծրագրերը հաստատվել են ՀՀ առողջապահության նախարարի հրամանով:

«Մանկական պալիատիվ օգնության հիմունքները» թեմայով կլինիկական հոգեբանների համար եռօրյա սեմինարի մասնակիցներին կշնորհվի ՇՄԶ 10 տեսական եւ 5 գործնական կրեդիտ, իսկ բուժաշխատողների համար նախատեսվող եռօրյա սեմինարի մասնակիցներին` ՇՄԶ 15 տեսական կրեդիտ, կտրվեն վկայականներ:



© NEWS.am Medicine