Նոր թեստը կարող է արյան խումբը որոշել 30 վայրկյանում

10:47   17 մարտի, 2017

Այսօր արյան խումբն իմանալու համար հարկավոր է արյան անալիզ հանձնել, որի արդյունքները սովորաբար պատրաստ են լինելու հաջորդ օրվանից ոչ շուտ: Բայց շուտով դա հնարավոր կլինի անել ընդամենը 30 վայրկյանում:

Third Military Medical University-ից (Չինաստան) Հոնգ Ժանգն ու նրա գործընկերները նոր թեստ են մշակել, որի բջիջներում հակամարմիններ եւ գունանյութեր կան: Թեստի վրա հարկավոր է արյուն կաթեցնել, ինչից հետ ռեակցիա է սկսվում հակամարմինների եւ հակագեների միջեւ, որոնք որոշում են արյան խումբը: Արդյունքում որոշակի գույն է հայտնվում՝ նշելով հիվանդի արյան խումբը:

Թեստի հստակությունն ավելի քան 99.9% է: Դա հաստատվել է նաեւ արյան 3550 նմուշով փորձերի արդյունքում:

Մշակողների խոսքով՝ նման թեստերն օգտակար կլինեն, օրինակ, մարտական գործոողությունների ժամանակ, երբ մոտակա լաբորատորիան, ամեն դեպքում, հեռու է, իսկ արյան փոխներարկում անհրաժեշտ կարող է լինել ցանկացած պահի: Նման թեստերը հարկավոր կլինեն նաեւ հեռավոր շրջաններին, որտեղ արյան անալիզի եւ բժշկական այլ լաբորատորիաները մարդկանց հասանելի չեն:

Նոր թեստը վաճառքում կարող է հայտնվել արդեն 1-2 տարի անց:



© NEWS.am Medicine