Շագանակագեղձի քաղցկեղի հայտնաբերման կատարելագործված թեստ

17:20   1 ապրիլի, 2014

Մինչ վերջերս շագանակագեղձի քաղցկեղի հայտնաբերման թեստը (PSA՝ շագանակագեղձին առանձնահատուկ անտիգեն) սովորական միջամտություն էր միջին տարիքի ցանկացած տղամարդու համար: Այժմ դրա կարիքը չկա, քանի որ բժիշկները համոզվել են, որ թեստը հաճախ հանդիսանում է ցավոտ եւ ոչ անհրաժեշտ միջամտությունների, օրինակ՝ բիոպսիայի եւ ոչ պետքական բուժման պատճառ:

Այդ իսկ պատճառով բժիշկների մեծամասնությունը դադարել է նշանակել PSA պարբերական թեստը առանց հատուկ անհրաժեշտության, հաղորդում է Newmax Health-ը:

Բժիշկները հայտնագործել են ավելի հարմար թեստ շագանակագեղձի քաղցկեղի հայտնաբերման համար, որը կոչվում է 4Kscore Test: PSA թեստի դեպքում առկա շագանակագեղձի քաղցկեղի մեկ բիոմարկերի փոխարեն, 4Kscore թեստը ստուգում է 4 բիոմարկեր, ավելացնելով ստացված ցուցանիշերին տղամարդու տարիքը, թվային ուղիղ աղիքային հետազոտման եւ նախորդ բիոպսիայի արդյունքները, եւ այս ամենի հիման վրա՝ նոր բանաձեւի համաձայն, հաշվարկում է շագանակագեղձի քաղցկեղով հիվանդանալու հավանականության ցուցանիշը: Եվ միայն այս ամենից հետո, եթե հավանականությունը մեծ է, բժիշկը նշանակում է PSA՝ հաջորդող բիոպսիայով:

«Բանաձեւը հեշտացնում է եւ ուրոլոգի եւ հիվանդի խնդիրները, քանի որ բժշկի մոտ ավելի շատ ինֆորմացիա կլինի անհրաժեշտ բուժման համար»,- ասում է թեստի հայտնագործող, OPKO Diagnostics ընկերության տնօրեն Դավիդ Օկրօնգլին:



© NEWS.am Medicine