Գիտնականներն առաջարկել են թրոմբերի կանխարգելման համար ասպիրինն այլ դեղամիջոցով փոխարինել

10:47   21 մարտի, 2017

Ռիվարոքսաբան հակակաոգուլյանտը նույնքան անվտանգ է, որքան ասպիրինը, բայց այն ավելի արդյունավետորեն է կանխում թոքերում եւ ոտքերին առաջացող կյանքի համար վտանգավոր թրոմբերը: Այս մասին հաղորդել են նոր հետազոտության հեղինակները, որը հրապարակվել է New England Journal of Medicine ամսագրում:

Բազմաթիվ բժիշկներ այսօր խուսափում են հակակոագուլյանտներից, քանի որ դրանք կարող են արնահոսություն առաջացնել: Սակայն հետազոտությունները ցույց են տվել, որ ռիվարոքսաբանն ասպիրինից ավելի հաջող է պայքարում արյան խտացումների դեմ, իսկ կողմնակի ազդեցությունները գրեթե նույնն են:

3392 հիվանդի մասնակցությամբ անցկացված հետազոտությունը ցույց է տվել, որ ասպիրին ընդունելիս թրոմբը կարող է նորից կազմավորվել 4.4% դեպքերում, իսկ ռիվարոքսաբան ընդունելու պարագայում՝ միայն 1.2-1.5% դեպքերում՝ կախված չափաքանակից (10 եւ 20 մգ, համապատասխանաբար):

Ինչ վերաբերում է կողմնակի աղդեցություններին. ուժեղ արնահոսության բախվել է ասպիրին ընդունող հիվանդների 0.3%-ը եւ ռիվարոքսաբան ընդունող հիվանդների 0.4-0.5%-ը (10 եւ 20 մգ):

Նշենք, որ Կանադայում ասպիրինը վաճառվում է առանց բժշկի դեղատոմսի եւ շատ էժան, իսկ ռիվարոքսաբանն ամսական շուրջ 100 դոլար արժե եւ կարելի է գնել միայն դեղատոմսով: Ամեն դեպքում, կանադացի գիտնականները վստահ են, որ հենց այս դեղամիջոցով է անհրաժեշտ փոխարինել ասպիրինը թրոմբի կազմավորման բարձր վտանգ ունեցող հիվանդների պարագայում:



© NEWS.am Medicine