Կատարում գրանցվել է MERS-ով վարակման՝ այս տարվա առաջին դեպքը

11:57   22 մարտի, 2017

Կատարի առողջապահության նախարարությունը հաստատել է MERS կորոնավիրուսով վարակվելու մեկ նոր դեպքը:

Նախարարության հայտարարության մեջ նշված է, որ 62-ամյա բնակչի անալիզները վկայում են վիրուսի այս տեսակով վարակվելու մասին: Հիվանդը հոսպիտալացվել է եւ անհրաժեշտ բուժում է ստանում:

Սա 2017 թվականին Կատարում վարակման առաջին դեպքն է: Կատարում եղել է ընդամենը 19 հաստատված դեպք, որոնցից 7-ը՝ մահվան ելքով:

Շնչուղիների մերձավորարեւելյան համախտանիշը վիրուսային հիվանդություն է, որը հարուցում է նոր БВРС-КоВ/MERS կորոնավիրուսը. այն առաջին անգամ ախտորոշվել է 2012 թվականին Սաուդյան Արաբիայում:

2015-ի մայիսին կորոնավիրուսի ինֆեկցիան սկսել է տարածվել Հարավային Կորեայում, ախտահարել է 180 մարդու եւ խլել նրանցից 38-ի կյանքը: Նույն թվականի դեկտեմբերին հայտարարվել է հիվանդության բռնկման ավարտի մասին:



© NEWS.am Medicine