Կանանց անոմալ անպտղությունը կարող է գենետիկ փոխակերպման հետեւանք լինել

14:15   23 մարտի, 2017

Ամերիկացի գիտնականները հայտնաբերել են նախկինում անբացատրելի կանանց անպտղության հնարավոր պատճառը: Նրանց կարծիքով՝ պաթոլոգիան առաջանում է գենետիկ փոխակերպման պատճառով: Բեյլորի Բժշկական քոլեջի, Տեխասի մանկական հոսպիտալի եւ Ռայսի համալսարանի հետազոտողների հոդվածը հրապարակվել է Scientific Reports ամսագրում:

Փորձագետների խոսքով՝ բժիշկները չգիտեն՝ 10-15 տոկոս դեպքերում որ գործոններն են անպտղություն առաջացնում: Գիտնականները հայտնաբերել են, որ ԴՆԹ-ում փոփոխությունները, որոնք հանգեցնում են NLRP ընտանիքի գեների գործառնության կորստի, նպաստում են ընկերքի անոմալ զարգացմանը, սաղմը կորցնելուն մինչեւ իմպլանտացիայի փուլը կամ զարգացման արատներով երեխա ծնվելուն: Ըստ հետազոտողների՝ այս փոխակերպումները կարող են լինել անհասկանալի գենեզի անպտղության պատճառը:

Կանանց վերարտադրողական ունակությունների վրա NLRP2 եւ NLRP7 գեների այլակտիվության ազդեցությունն ապացուցելու համար գիտնականներն օգտվել են մկան մոդելից: Չնայած կրծողները միայն առաջին գենի կրողներն են, մասնագետները ենթադրել են, որ դրա դերը նման է NLRP7-ին:

Գենետիկորեն մոդիֆիկացված մկները, որոնց համատասխան ԴՆԹ-ի ակտիվությունը արգելափակվել է, նորմալ տեսք են ունեցել: Սակայն պարզվել է, որ էգերը չեն կարողացել հղիանալ կամ ունեցել են զարգացման խանգարումներով ժառանգներ: Նույն փոխակերպումը որձերի մոտ ոչ մի էֆեկտ չի ունեցել:



© NEWS.am Medicine