ՆԱՍԱ-ում ծերացման դեմ դեղամիջոց են ստեղծում

20:03   24 մարտի, 2017

Ամերիկացի գիտնականները հայտնագործություն են կատարել, որը կարող է հանգեցնել ծերացման պրոցեսին դիմակայելու հեղափոխական դեղերի ստեղծմանը: Ծերացման դեմ դեղերը վնասված ԴՆԹ-ին կօգնեն հրաշքով վերականգնվել: Դրանք ՆԱՍԱ-ի տիեզերագնացներին կպաշտպանեն արեգակնային ճառագայթահարումից: Հետազոտողների խումբը այս դեղը ստեղծել է, երբ ԴՆԹ-ի վերականգնման եւ բջիջների ծերացման ժամանակ բացահայտել է առանցքային ազդանշանային պրոցեսները:

Մկների վրա կլինիկական փորձերի ընթացքում հաստատվել է, որ դեղը ԴՆԹ-ն անմիջաբար վերականգնում է, որոնք վնասվել են ճառագայթման եւ տարեց տարիքի ազդեցությամբ: Բուժման ընդամենը մեկ շաբաթից հետո ծեր մկների բջիջներն անհնար էր տարբերակել երիտասարդ մկների բջիջներից: Մարդկանց վրա դեղի փորձարկումները կսկսվեն վեց ամսվա ընթացքում: Հետազոտողներն ընդգծում են, որ անչափ մոտ են ծերացման դեմ անվտանգ եւ արդյունավետ դեղերի մշակմանը, որոնց շուկա դուրս գալուն 5 տարի է մնացել:

Նույնիսկ կարճատեւ թռիչքների ժամանակ տիեզերագնացներին սպառնում է արեգայկանյի ճառագայթահարումը, իսկ Մարս ճանապարհորդության ժամանակ իրավիճակն ավելի վատ կլինի: Բայց այս հրաշք հաբերը կապահովեն ճառագայթների վնասակար ազդեցությունից բջիջների վերականգնումը:



© NEWS.am Medicine