«Էրեբունի» ԲԿ–ի Ախտորոշման կլինիկան իրականացնում է գրեթե բոլոր «Check up» ծրագրերը

17:21   26 մարտի, 2017

Հիվանդությունների ժամանակին ախտորոշումը բժշկության հիմքն է եւ արդյունավետ բուժման երաշխիքը: Յուրաքանչյուր բժշկական հաստատության հզորությունը որոշվում է նրա ախտորոշիչ բազայի հնարավորություններով:

«Էրեբունի» բժշկական կենտրոնի կազմում առկա է ախտորոշման կլինիկա՝ հագեցած գերժամանակակից նորարարական ախտորոշիչ սարքավորումներով, որոնց կողմնակի ազդեցությունները հասցված են նվազագույնի եւ հնարավորություն են տալիս անցավ, նվազագույն ժամկետներում իրականացնել ճշգրիտ ախտորոշում: Կլինիկայում իրականացվող ախտորոշիչ հետազոտությունները եւ բուժման արդյունավետությունը համապատասխանում են միջազգային մասնագիտական ասոցիացիաների ուղեցույցներին ու առաջարկություններին համապատասխանող որակի միջազգային պահանջներին եւ իրականացվում են ըստ կլինիկական տվյալների:

Ախտորոշման կլինիկան առաջարկում է ախտորոշիչ ծրագրերի լայն սպեկտր՝ ամենապարզ եւ ստանդարտ կանխարգելիչ հետազոտություններից մինչեւ բարդ, մասնագիտացված, որոշակի հիվանդությունների խմբին ուղղված հետազոտություններ, որոնց մեջ համակցված են մի քանի տեղեկատվական եղանակներ:

Կլինիկան իրականացնում է գրեթե բոլոր «Check up» ծրագրերը (ախտորոշման ստուգման ծրագիր). ստանդարտից՝ ընդլայնված, ընդհանուրից՝ նեղ մասնագիտացված հետազոտություններ: Հիվանդությունների վաղ ախտորոշումն ու կանխարգելումը ախտորոշման կլինիկայի գլխավոր առաջաբանն է: Անհրաժեշտության դեպքում հիվանդն ուղեգրվում է բազմապրոֆիլ Էրեբունի բժշկական կենտրոնի համապատասխան մասնագիտացված բաժանմունք՝ նեղ մասնագետի կողմից բուժման նպատակով: Յուրաքանչյուր պացիենտին ցուցաբերվում է անհատական մոտեցում՝ ախտորոշման եւ բուժման անհատական ծրագրի իրականացմամբ:

Ախտորոշման կլինիկան ներառում է հետեւյալ բաժանմունքները.

Ախտորոշման կլինիկայում աշխատում են բարձր որակավորված, երկար տարիների փորձ ունեցող մասնագետներ, ովքեր մասնագիտացում եւ վերապատրաստում են անցել Եվրոպայի, Ամերիկայի եւ ՌԴ առաջատար կլինիկաներում:

«Էրեբունի» բժշկական կենտրոնի կլինիկական ախտորոշիչ լաբորատորիան հագեցած է մեքենայացված եւ կիսամեքենայացված կենսաքիմիական անալիզատորներով, արյան էլեկտրոլիտների իոնոսելեկտիվ եւ արյունաբանական անալիզատորներով, կոագուլոմետրով, մեզի անալիզատորներով եւ շատ այլ ժամանակակից սարքավորումներով:

«Էրեբունի» ԲԿ բազմապրոֆիլության շնորհիվ ստեղծված են բժիշկների միջմասնագիտական թիմեր, որոնք, անհրաժեշտության դեպքում, խորհրդակցություն են հրավիրում բարդ համակցված հիվանդության համալիր ախտորոշման եւ բուժման անսխալ ռազմավարության մշակման նպատակով:

https://www.erebunimed.com/arm/text/2



© NEWS.am Medicine