Ռուսաստանում առաջարկել են ամրագրել մանկական տուբերկուլյոզի թեստավորման երեք տարբերակ

13:03   27 մարտի, 2017

Ռուսաստանի Առողջապահության նախարարությունում մանտուի այլընտրանքային ստուգման մասին են խոսել մանկական օմբուդսմեն Աննա Կուզնեցովայի առաջարկից հետո, որի համաձայն ծնողներին պետք է թույլ տալ հրաժարվել իրենց երեխաներին այս միջամտությանը ենթարկելուց:

«Երկու օր առաջ Թոքախտաբույժների համառուսական միությունը տուբերկուլյոզի թեստավորման հրահանգներ է ընդունել: Մասնագետները հաստատել են թեստավորման մի քանի հնարավոր տարբերակներ՝ ոչ միայն մանտուով ստուգման, այլեւ Դիասկին-թեստի եւ Т-թեստի օգտագործմամբ թեստավորման ներառմամբ: Յուրաքանչյուր թեստի արդյունքները բավարար կլինեն երեխային նախակրթարան ընդունելու համար»,- «Ինտերֆաքս»-ին ասել է գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչ Օլեգ Սալագայը:

Նախկինում Ռուսաստանի նախագահին առընթեր երեխայի իրավունքների հարցերով լիազոր ներկայացուցիչ Աննա Կուզնեցովան Առողջապահության նախարարությանն էր դիմել առաջարկով՝ ծնողներին թույլ տալ հրաժարվել մանտուով ստուգումից:

Նրա խոսքով՝ խնդիր է առաջանում, երբ երեխային դպրոց կամ մանկապարտեզ չեն ընդունում մանտուի  ռեակցիան իմանալուց ծնողների հրաժարվելու դեպքում: Կուզնեցովան առաջարկել է այս ստուգումը փոխարինել, որպեսզի յուրաքանչյուրը կարողանա ընտրություն կատարել՝ ելնելով սեփական «գիտելիքներից կամ համոզմունքներից»:



© NEWS.am Medicine