Բժիշկները չեն կարողանում որոշել «ջրահարս» երեխայի սեռը (ֆոտո)

16:47   27 մարտի, 2017

Թաիլանդից Ջերմքվան Քրաթումնաթը եզակի արատով է ծնվել՝ Սիրենոմելիայի համախտանիշով, որը նաեւ «ջրահարսի համախտանիշ» է կոչվում: Նրա ոտքերը միաձուլված են եւ նման են ջրահարսի պոչի, որի պատճառով բժիշկները չեն կարողանում որոշել՝ նա տղա է, թե աղջիկ: Արդեն 10 ամսական Ջերմքվանի մեկ աչքը կույր է, իսկ դեմքը ձեւախեղված է՝ նրա մոտ առկա է գայլի երախի ծանր ձեւը:

Այս երեխայի նկատմամբ լրատվամիջոցների ուշադրությունն է գրավել մի մարդ, որն առաջին հերթին հայտնի է որպես «Սուպերվանական», սակայն կուսակրոնի կյանքից հրաժարվելով՝ հիմա իրեն վարպետ Բհին է անվանում: Նա պատմել է, որ Ջերմքվանի հայրը հոգեկան խանգարմամբ է տառապում, իսկ մայրը շատ երիտասարդ էր, երբ նրան լույս աշխարհ է բերել: Հայտնի չէ՝ իսկապես այս հանգամանքնե՞րն են ազդել Ջերմքվանի առողջական վիճակի վրա: Վարպետ Բհինի խոսքով՝ խնդիրն այն է, որ քանի որ երեխայի ազգականներից միայն տատիկն է աշխատում, անհնար է նրան գոնե ինչ-որ բուժումով ապահովելը:

Ինքը՝ վարպետ Բհինը, երեխայի բուժման համար 700 ֆունտ սթերլինգ է նվիրաբերել, եւս 230 ֆունտ է տրամադրել տեղական հեռուստաընկերությունը: Այս գումարն, իհարկե, բավարար չէ լիարժեք բուժման համար, եւ երեխայի ընտանիքը հույս ունի, որ այլ նվիրատվություններ էլ կլինեն: Հիմա երեխան գտնվում է Srirat Hospital-ում (Բանգոկ), որտեղ բժիշկները պատրաստվում են նրա դեմքը վիրահատել, որից հետո կմտածեն՝ ինչպես վիրահատել ոտքերը եւ իրարից առանձնացնել:



© NEWS.am Medicine