Պաշտոնյա․ 2017-ի առաջին 2ամիսներին Հայաստանում դեղերի արտադրությունն աճել է 25 տոկոսով

17:30   1 ապրիլի, 2017

2017-ի առաջին երկու ամիսներին Հայաստանում դեղամիջոցների արտադրությունն աճել է 25 տոկոսով։ Այս մասին NEWS.am Medicine –ի թղթակցին հայտնել է տնտեսական զարգացման ու ներդրումների նախարարության արդյունաբերական զարգացման բաժնի ղեկավար Արմեն Եգանյանը։

Նկատենք, որ Հայաստանից դեղամիջոցների արտահանումը 2016-ին մի քիչ կրճատվել է՝ 8 մլն դոլարից հասնելով մինչեւ 7․2 մլն դոլար։

«Պահպանվում են արտահանման ավանդական շուկաները՝ հիմնականում դրանք ԱՊՀ երկրներն են։ Բայց մեր ընկերությունները արդեն սկսում են ստանալ պատշաճ արտադրական պրակտիկայի հավաստագրեր (GMP): 3 ընկերություն արդեն ստացել է դրանք, եւս մի քանիսը՝ շուտով կստանա։ Իսկ GMP –ի առկայությունը նոր շուկաներ է բացում»,- նկատեց Եգանյանը։



© NEWS.am Medicine