Երեւանում տեղի կունենա պարոդոնտի հիվանդությունների հիմնախնդիրներին նվիրված սեմինար

12:28   3 ապրիլի, 2017

Ապրիլի 22-ից 23-ը Երեւանում, Հայկական բժշկական ինստիտուտում, տեղի կունենա Հայկական բժշկական ինստիտուտի կողմից Բնական գիտությունների եվրոպական ակադեմիայի (Գերմանիա, Հաննովեր) հետ համատեղ կազմակերպվող «Պարոդոնտի հիվանդությունների հիմնախնդրները» թեմայով սեմինար:

Սեմինարի ծրագիրը հաստատվել է ՀՀ առողջապահության նախարարի հրամանով, մասնակիցներին կշնորհվի ՇՄԶ 10 տեսական կրեդիտ, կտրվեն վկայականներ:



© NEWS.am Medicine