«Էրեբունի բժշկական հանդես»-ը հոդվածներ է ընդունում 2017թ. 1-ին համարում հրատարակելու համար

23:46   4 ապրիլի, 2017

«Էրեբունի բժշկական հանդես»-ի խմբագրական խորհուրդը գիտա-բժշկական հոդվածներ է ընդունում՝ ամսագրի 2017 թվականի 1-ին համարում հրապարակելու համար: Այն կթողարկվի ապրիլի վերջին:

Պահանջներին համապատասխանող հոդվածներն անհրաժեշտ է ուղարկել էլեկտրոնային փոստի հետևյալ հասցեով. [email protected] կամ զանգահարել հեռախոսահամարով` 041 170355:

Մանրամասներին կարելի է ծանոթանալ ամսագրի կայքէջում։ 

«Էրեբունի բժշկական հանդես»-ը (ԷԲՀ) պաշտոնական գիտական եւ գործնական գրախոսվող գիտա-բժշկական ամսագիր է, որն ապահովում է բժշկական մասնագետներին նորարական եւ օրիգինալ հետազոտությունների տվյալներով:

ԷԲՀ-ն ընդգրկված է Հայաստանի Բարձրագույն Ատեստավորման Հանձնաժողովի (ԲՈՀ) այն պարբերականների ցանկում, որոնք նախատեսված են ատենախոսությունների հիմնական արդյունքների եւ գիտական աշխատանքների հրապարակման համար:



© NEWS.am Medicine