Առողջության համար ի՞նչ վտանգներ է պարունակում օրալ սեքսը

23:57   11 ապրիլի, 2017

Մադրիդի համալսարանի մասնագետները պատմել են օրալ սեքսի վտանգների մասին։ Ինտիմ բավականության այդ տեսակը այնուամենայնիվ կարող է վնասակար լինել մարդու առողջության համար։

Հետազոտողները ցույց են տվել, որ օրալ սեքսով հաճախ զբաղվելը կարող է զուգընկերոջ մոտ առաջացնել սեռական օրգանների սիֆիլիս, հերպես կամ գոնորեա։ Փորձագետները համառորեն խորհուրդ են տալիս օրալ սեքսից առաջ չլվանալ ատամները, քանի որ հաճախ դա նպաստում է բերանի խոռոչում վերքերի առաջացմանը։ Նաեւ շատ կարեւոր է օրալ սեքսի ժամանակ օգտվել պահպանակից, քանի որ լորձաթաղանթը «ինֆեկցիայի դարպաս» է։ Բացի դրանից, գիտնականները խորհուրդ են տալիս սեռական կապից առաջ հետազոտվել բժիշկների մոտ։ Նաեւ պարզվել է, որ սերմնահեղուկը նույնպես կարող է վարակիչ լինել։

Փորձագետները համարում են, որ օրալ սեքսը կարող է բերանի քաղցկեղ առաջացնել։ Սովորաբար դա կապակցված է Մարդու պապիլոմայի վիրուսի հետ։ Բժիշկները բացատրել են, որ այդ վիրուսը կարող է փոխանցվել նաեւ օրալ սեքսի միջոցով։



© NEWS.am Medicine