Կաթնամթերքից հրաժարվելը ոսկորների համար վտանգավոր է. գիտնականներ

15:41   13 ապրիլի, 2017

Օստեոպորոզի դեմ պայքարի բրիտանական ազգային միությունը (National Osteoporosis Society) ահազանգում է, որ մինչեւ 25 տարեկան յուրաքանչյուր 5-րդ բրիտանացին նիհարելու մրցավազքում ընտրում է կաթնամթերք չպարունակող դիետաներ: Նման դիետաները շատ վտանգավոր են, քանի որ օրգանիզմում կալցիումի պակաս են առաջացնում: Իսկ կալցիումն, ինչպես հայտնի է, անհրաժեշտ է առողջ ոսկորների համար:

Հարցումը, որին 2000 մեծահասակ է մասնակցել, ցույց է տվել, որ 35 տարեկանից փոքր մասնակիցների 70 տոկոսը իր կյանքի ընթացքում առնվազն մեկ անգամ սնունդի մեջ սահմանափակուներ է կատարել: Հարցմանը մասնակցած 18-25 տարեկաններից յուրաքանչյուր 5-րդը հայտնել է, որ կա՛մ կաթնամթերքներ ընդհանրապես չի ուտում, կա՛մ զգալիորեն կրճատել է օգտագործումը՝ կարծելով, որ դա կօգնի նիհարելուն:

Մասնագետներն զգուշացնում են, որ կաթնամթերքների պակասը կալցիումի պակաս է առաջացնում, որն, իր հերթին, կարող է ոսկրերի հիվանդությունների առաջացման հետեւանքներ ունենալ, մասնավորապես՝ օստեոպորոզի: Մասնագետների կարծիքով՝ հատկապես այս պատճառով սննդակարգից կաթնամթերքի բացառումը շատ վատ գաղափար է:

Ո՞ր մթերքներում է կալցիում ավելի շատ պարունակվում.



© NEWS.am Medicine