Երեւանում տեղի կունենա ձվարանների պոլիկիստոզի թեմայով սեմինար

10:36   18 ապրիլի, 2017

Մայիսի 6-ին Երևանում, «Էլիտ-Պլազա» բիզնես կենտրոնում, տեղի կունենա Մանկաբարձությունում եւ գինեկոլոգիայում ուլտրաձայնային ախտորոշման հայկական ասոցիացիայի կողմից Հայաստանի մանկաբարձ-գինեկոլոգների և նեոնատոլոգների ասոցիացիայի հետ համատեղ կազմակերպվող «Պոլիկիստոզ ձվարանների համախտանիշ եւ ոչ միայն: Բանավեճային հարցեր» թեմայով սեմինար:

Սեմինարի ծրագիրը հաստատվել է ՀՀ առողջապահության նախարարի հրամանով, մասնակիցներին կշնորհվի ՇՄԶ 7 տեսական կրեդիտ, կտրվեն վկայականներ:

 

 



© NEWS.am Medicine