Քրոնիկական այրոցը 80 տոկոսով մեծացնում է կերակրափողի քաղցկեղի առաջացման հավանականությունը

10:47   17 ապրիլի, 2017

Քրոնիկական այրոցը 80 տոկոսով մեծացնում է կերակրափողի քաղցկեղի առաջացման հավանականությունը, որը քաղցկեղի ամենավտանգավոր եւ արագ տարածվող տարատեսակներից մեկն է: Այս մասին հայտնում են Ավստրիայի եւ ԱՄՆ-ի մասնագետները:

Կերակրափողում անհարմարություն պատճառող այրոցն առաջանում է ստամոքսից այնտեղ թթվային պարունակության հայտնելու հետեւանքով: Սովորաբար սֆինկտերը փակում է ստամոքսից կերակրափող անցումը: Սակայն ստամոքսա-կերակրափողային   ռեֆլեքսի դեպքում թթուն, այնուամենայնիվ, ընկնում է կերակրափող եւ գրգռում նրա լորձաթաղանթը: Դա հատկապես հաճախ է տեղի ունենում պառկած վիճակում:

Կերակրափողը պաշտպանված չէ ստամոքսի թթվային պարունակությունից, եւ բորբոքումը հյուսվածքի դեգեներատիվ փոփոխություններ է առաջացնում, որի հետեւանքով կերակրափողի քաղցկեղի առաջացման հավանականությունը մեծանում է մոտ 80 տոկոսով, պնդում է Վիեննայի Ավետարանչական հիվանդանոցի ընդհանուր եւ վիսցերիալ վիրաբուժության բաժանմունքի վարիչ, պրոֆեսոր Վոլֆգանգ Ֆայլը:

Esophageal and Lung Institute Allegheny-ի բժիշկ Բլեյր Ջոուբն իր հերթին նույնպես նշել է, որ կերակրափողում քրոնիկական բորբոքումները քաղցկեղի առաջացման համար բարենպաստ պայմաններ են ստեղծում: Չնայած նա իրականում կերակրափողի առաջացման հավանականության գործոններ է համարում նաեւ 50 տարեկանից մեծ տարիքը եւ ծխելը:



© NEWS.am Medicine