Գիտնականները հերքել են ամենօրյա ցնցուղի մասին առասպելը

19:28   17 ապրիլի, 2017

Կոլումբիայի համալսարանի ինֆեկցիոն հիվանդությունների փորձագետ, բժիշկ Էլեյն Լարսոնը կարծում է, որ ամենօրյա ցնցուղը առողջության համար վնասակար է: Նրա խոսքով՝ ցնցուղ կարելի է ընդունել շաբաթական մեկ կամ երկու անգամ: Իհարկե, մարդիկ կարծում են, թե հիգիենայի համար ցանկալի է մարմինը հաճախակի լվանալ, սակայն բակտերիաբանության տեսակետից այդպես չէ, նշել է Լարսոնը:

Մասնագետի կարծիքով՝ կարիք չկա հաճախակի մտնել ջրի շիթի տակ, բավական է պարզապես ավելի հաճախ լվանալ ձեռքերը: Հետազոտողը նշել է, որ թանկարժեք հակաբակտերիալ միջոցները նույնպիսի արդյունք ունեն, ինչպիսին ունի օճառի սովորական կտորը: Նրա խոսքով՝ իսկ ամեն տեսակի սկրաբներն ընդհանուր առմամբ անօգուտ են:

Ջորջ Վաշինգտոնի համալսարանի մաշկաբանության դոցենտ Ս. Բրենդոն Միթչելը նշել է, որ մաշկը շփելու դեպքում այն ավելի է բարակում: Դրանից բացի, մաշկի միջից հանում եք բնական յուղերը, որոնք անհրաժեշտ են մարմնի բավարար խոնավությունը պահպանելու համար:

«Զբաղվեք ձեր թեւատակերով, պորտով եւ աճուկով՝ սրանք այն գոտիներն են, որոնք ուժեղ բուրող արտազատում են արտադրում: Ձեր մարմնի մնացած մասերը այդքան հաճախակի օճառելու կարիք չկա»,- նշել է նա:

Ինչ վերաբերում է գլխի մաշկին, ապա նա կարծում է, որ գլուխը կարելի է նույնիսկ շաբաթական 2 անգամից քիչ լվանալ: Ըստ որում, գիտնականի խոսքով, նույնիսկ թեփի հայտնվելը շամպունի հաճախակի օգտագործման ցուցում չէ:



© NEWS.am Medicine