Առաջին օգնություն՝ գիտակցությունը կորցնելու դեպքում. ի՞նչ է կարելի անել, ինչ՝ ոչ (տեսանյութ)

21:34   17 ապրիլի, 2017

Ի՞նչ է կարելի անել, եթե ձեր առջեւում գիտակցությունը կորցրած մարդ է: Երեւանի Մխիթար Հերացու անվան բժշկական համալսարանի ուսանողներ Հովհաննես Թումանյանը եւ Տիգրան Հովհաննիսյանը ներկայացրին եւ ցույց տվեցին՝ ինչպես է կարելի առաջին օգնություն ցույց տալ անգիտակից պառկած մարդուն, ինչ է կարելի անել, եւ ինչ՝ ոչ:

Առաջին հերթին անհրաժեշտ է մտահոգվել սեփական անվտանգությամբ. նայեք շուրջբոլորը՝ արդյոք շրջապատում որեւէ բան չկա, որ կարող է ձեզ համար վտանգ ներկայացնել: Օրինակ՝ վտանգ կարող են ներկայացնել բաց հաղորդալարերը, իրերը, որոնք կարող են ընկնել տանիքից, սողանքները:

Եթե ձեր անվտանգությանը ոչինչ չի սպառնում, մոտեցեք տուժողին եւ ստուգեք՝ գիտակցությունը տեղում է, թե ոչ: Կարելի է հարցնել նրա անունը, տարիքը, հարցնել՝ օգնության կարիք ունի, թե ոչ: Կարելի է թեթեւակի ցնցել նրա ուսերը (եթե նկատելի վնասվածքներ չունի): Սակայն չի կարելի նրա վրա դույլով ջուր ցողել, չի կարելի տուժողին ապտակել, նրան խփել:

Եթե տուժողը չի պատասխանում ձեր հարցերին, անհրաժեշտ է շտապ օգնություն զանգահարել եւ անցնել ABC ալգորիթմին.

Եթե տուժողը շնչում է եւ զարկերակը շոշափվում է, նրան պետք է բերել կայուն կողմնային դիրքի՝ այս դիրքում նա կարող է սպասել շտապ օգնության ժամանմանը: Սա առավել անվտանգ դիրքն է, որի դեպքում նա փսխուքի զանգվածով խեղդվելու վտանգին ենթակա չէ:

Իսկ եթե տուժողի մոտ զարկերակը չի շոշափվում կամ նա չի շնչում, պետք է անցնել սիրտ-թոքային վերակենդանացման:

Մանրամասները՝ տեսանյութում:



© NEWS.am Medicine