Գործազրկությունը մեծացնում է կաթվածի առաջացման հավանականությունը. ճապոնական հետազոտություն

13:04   18 ապրիլի, 2017

Գործազուրկներին կաթվածն ավելի հաճախ է սպառնում կանոնավոր եկամտի բացակայությամբ պայմանավորված սթրեսի պատճառով, պարզել են ճապոնացի գիտնականները:

Պարզվել է, որ գործազուրկներն առավել արտահայտված նստակյաց կյանք են վարում, իսկ սա թրոմբների առաջացման վտանգի շատ լավ հայտնի գործոններից մեկն է: Դրանից բացի, գործազրկությունը ապագայի եւ փողի բացակայության հետ կապված մշտական անհանգստության պատճառն է, որը նույնպես կարող է անուղղակիորեն ներգործել կաթվածի առաջացման հավանականության վրա:

Օսակայի համալսարանի գիտնականները իրենց եզրահանգումները կատարել են 40-ից մինչեւ 59 տարեկան 42 հազար մարդկանց առողջության վերլուծության հիման վրա: Հետազոտողները նրանց առողջությանը հետեւել են 15 տարի: Պարզվել է, որ գործազուրկները 60 տոկոսով ավելի հաճախ են բախվում կաթվածներին, ի դեպ՝ գործազուրկ տղամարդկանց այս խանգարումը մի քանի անգամ ավելի շատ է սպառնացել, քան կանանց: Ըստ որում՝ կաթվածի հետեւանքով կանայք զգալիորեն (150 տոկոսով) ավելի հաճախ են մահացել, եթե հիմնական աշխատանք չեն ունեցել:

Սակայն գիտնականները չեն կարողացել գտնել նման կապի ճշգրիտ պատճառը:

«Աշխատանքի առկայությունը մարդուն վաղվա օրվա հանդեպ վստահությամբ եւ որոշակի անվտանգության զգացումով է օժտում: Աշխատանքը կորցնողները ուժեղ սթրես են ապրում, նրանք ստիպված են աշխատանքի շուկայում դարձյալ իրենց տեղը փնտրել, սկսեն կարիերան վերստին կառուցել: Սակայն անհրաժեշտ է հաշվի առնել, որ ստացված արդյունքները հատկապես ըստ Ճապոնիայի են՝ նրա «աշխատանքի ցմահ համակարգով»:

Ճապոնացիները նախընտրում են ամբողջ կյանքի ընթացքում աշխատել որեւէ մեկ ընկերությունում, այդ պատճառով էլ նրանց համար աշխատանքից զրկվելը «աշխարհի վերջն» է թվում: Հնարավոր է, որ ուրիշ երկրներում կաթվածի եւ աշխատանքից հեռացվելու միջեւ նման հոզոր կախվածություն չի հայտնաբերվի:



© NEWS.am Medicine