Ֆիննական Կոքսա կլինիկայի մասնագետները հայ հիվանդներին օգնել են նորից քայլել առանց ցավի (ֆոտո)

18:46   19 ապրիլի, 2017

Ֆիննական Կոքսա կլինիկայի մասնագետները հերթական անգամ հայ հիվանդներին օգնել են նորից քայել առանց ցավի:

Ֆիննական Կոքսա կլինիկայի առաջատար մասնագետ Թոնիս Լոնդը ապրիլի 10-ից 13-ը «Նաիրի» բժշկական կենտրոնի Նաիրի-Կոքսա կլինիկայի մասնագետների հետ համատեղ կատարել է ծնկի եւ կոնքազդրային հոդերի էնդոպրոթեզավորման վիրահատություններ: Էնդոպրոթեզավորման վիրաբուժության առաջավոր մեթոդների եւ հետվիրահատական գործողությունների, նաեւ Նաիրի-Կոքսա կլինիկայի մասնագետների բարձրմասնագիտական աշխատանքի շնորհիվ վիրահատված բոլոր հիվանդները կարողացել են քայլել վիրահատությունից 2 ժամ հետո, իսկ 4-րդ օրը կլինիկայից դուրս են գրվել: Մոտակա հետվիրահատական ժամանակահատվածում հիվանդների կրկնակի զննմաբ գրանցվել է, որ նրանց վիճակը լավ է: Բուժման արդյունքները համապատասխանում են համաշխարհային ստանդարտներին:

Թոնիս Լոնդը անցկացրել է նաեւ հիվանդների խորհրդատվություն, որոնք Նաիրի-Կոքսա կլինիկայում ընդունելության համար նախօրոք են գրանցվել, տալով համապատասխան հրահանգներ եւ կատարելով նշանակումներ: Ըստ ցուցումների՝ հիվանդները ներառվել են Նաիրի-Կոքսա կլինիկայի սպասաթերթիկի մեջ:

2017-ի մայիսի վերջին սպասվում է ֆիննական Կոքսա կլինիկայի մասնագետների նոր խմբի այց, որոնք «Նաիրի» ԲԿ-ի Նաիրի-Կոքսա կլինիկայի հայ մասնագետների հետ համատեղ կկատարեն էնդոպրոթեզավորման վիրահատություններ եւ ռեվիզիաներ:

Լրացուցիչ տեղեկություններ ստանալու կամ ընդունելության համար նախօրոք գրանցվելու համար խնդրում ենք դիմել հետեւյալ հեռախոսահամարով՝ 091 229977:

[gallery id=93]

 

 



© NEWS.am Medicine