Երեւանում տեղի կունենա անշարժ հիվանդների բուժքույրական խնամքի թեմայով սեմինար

13:01   20 ապրիլի, 2017

Մայիսի 16-ից 18-ը Երեւանում, «ԱրԲեՍ» առողջության կենտրոնում եւ «Էրեբունի» բժշկական կենտրոնում, տեղի կունենա «Արաբկիր» ԲՀ-ԵԴԱԻ-ի կողմից կազմակերպվող «Իմոբիլիզացված (անշարժ) հիվանդների բուժքույրական խնամք» թեմայով 3-օրյա սեմինար:

Սեմինարի ծրագիրը հաստատվել է ՀՀ առողջապահության նախարարի հրամանով, մասնակիցներին կշնորհվի ՇՄԶ 6 տեսական եւ 3 գործնական կրեդիտ, կտրվեն վկայականներ:

 

 



© NEWS.am Medicine