Անհաջող պլաստիկ վիրահատությունից հետո կնոջ կուրծքը քառակուսի է դարձել (ֆոտո)

22:35   20 ապրիլի, 2017

2010 թվականի մարտին 25-ամյա Քեթի Ջոնսը կրծքի մեծացման վիրահատության է ենթարկվել եւ դրա համար վճարել 5000 ֆունտ: Վիրահատությունից կարճ ժամանակ անց իմպլանտները տեղաշարժվել են, եւ Քեթիի կուրծքը քառակուսի է դարձել: Չնայած երեք տարի հետո հիվանդանոցը համաձայնվել է նրան դարձյալ վիրահատել՝ այս անգամ անվճար, Քեթիի կուրծքը երկրորդ վիրահատությունից հետո էլ գրավիչ տեսք չունի, եւ նա նույնիսկ ամաչում է ամուսնու հետ սեքսով զբաղվել:

2010 թվականի ամռանը՝ առաջին պլաստիկայից կարճ ժամանակ անց, իմպլանտները մաշկի տակ «տեղաշարժվել» են, որի պատճառով Քեթիի կրծքի ձեւը նկատելիորեն փոխվել է՝ եւ ամենեւին ոչ դրական ուղղությամբ: Այդ ժամանակից ի վեր կնոջ կյանքն իսկական դժոխքի է վերածվել: Նա երեք տարի «մարտական գործողություններ» է վարել վիրահատությունը կատարած Harley Medical Group ընկերության դեմ, որ ղեկավարությունը համաձայնվի անվճար շտկող միջամտություն կատարելուն: 2013 թվականին Քեթին կրծքի մեծացման նոր վիրահատության է ենթարկվել, որը նույնպիսի արդյունք է ունեցել՝ իմպլանտները դարձյալ փոխել են իրենց դիրքը:

«Կրծքի մեծացում կատարելը ամենավատ որոշումն էր, որը ես ընդունել եմ իմ կյանքի ընթացքում, այն թունավորել է իմ ամբողջ կյանքը: Հիմա իմ ինքնագնահատականը ընկել է մինչեւ զրոյական նիշ, այն շատ ավելի ցածր է, քան ունեի մինչեւ անհաջող պլաստիկան: Մինչդեռ սկզբում ինձ այնքան դուր էին գալիս դրա արդյունքները, ես բաց թոփեր էի հագնում եւ հպարտանում իմ նոր կրծքով: Եվ ի՞նչ անեմ հիմա», - ասել է Քեթին:

Քեթին կրպակում վաճառող է աշխատում, նա հաճախ է թեքվում մարդկանց գնած ապրանքը վերցնելիս: Եվ ամեն անգամ ստիպված է ձեռքերով կուրծքը պահել, քանի որ ցանկացած շարժման հետեւանքով իմպլանտները կարող են կրկին տեղաշարժվել, եւ դա սարսափելի ցավոտ է: Քեթին կարծում է, որ վերջերս իր իմպլանտներն ընդհանրապես արտահոսք են ունեցել, քանի որ կրծքի ծավալն անսպասելի փոքրանում է: Harley Medical Group-ի ներկայացուցիչները հայտարարել են, որ նրա համար այլեւս ոչինչ չեն կարող անել: Իսկ եթե իմպլանտները հեռացնեն, նրա կուրծքը կկախվի եւ կնմանվի 70 տարեկան կնոջ կրծքի:



© NEWS.am Medicine