Նոր հայտնագործության շնորհիվ կանայք կկարողանան սեքսով զբաղվել նաեւ դաշտանի ժամանակ

23:48   20 ապրիլի, 2017

Կանանցից շատերը խուսափում են դաշտանի ժամանակ սեքսով զբաղվելուց, չնայած հենց այս օրերին է կանանց մեծ մասի մոտ լիբիդոն, որպես կանոն, բարձրանում:  Ամերիկացի գյուտարար Լորեն Շութլեն հիմա նոր սարք է ստեղծել, որի շնորհիվ կանայք կարող են սեքսով զբաղվել նաեւ դաշտանի ժամանակ:

Flex կոչվող սարքը գյուտարարը նկարագրում է որպես «դաշտանի ժամանակ օգտագործելու բիոլուծող արտադրանք»: Ի տարբերություն սովորական միջադիրների՝ Flex-ն ամրացվում է արգանդի վզիկի մոտ, փակում է այն եւ թույլ չի տալիս, որ դաշտանի արյունը թափանցի հեշտոց: Այսպիսով, սարքը կարելի է օգտագործել որպես սովորական միջադրի այլընտրանք, եւ այն կնոջը հնարավորություն կտա դաշտանի ժամանակ սեքսով զբաղվել:

Լորեն Շութլեի խոսքով՝ Flex-ը պատրաստված է բժշկական պոլիմերից, եւ այն կարելի է 12 ժամ կրել՝ առանց տոքսիկ շոկի համախտանիշի սպառնալիքի, որը կարող է կնոջ մոտ պատահել, եթե մոռանա միջադիրը ժամանակին հանել:

Շութլեն ասել է, որ սարսափել է, երբ տեղեկացել է, որ դեռեւս 1930-ական թվականներին ստեղծված միջադիրները այդ պահից ի վեր գործառնականորեն չեն փոխվել, չնայած դրանք նախկինի պես ամբողջ աշխարհի տարբեր երկրներում հարյուր միլիոնավոր կանայք են օգտագործում: Եվ այդ ժամանակ Լորենը որոշել է իրեն նվիրել ավելի հարմար եւ գործառնական միջադիրներ ստեղծելուն:

«Իրավիճակի ամբողջ ողբերգականությունն այն է, որ կինն ամենից ավելի սեքսով զբաղվել է ցանկանում դաշտանի ժամանակ: 2 տարի է պահանջվել  հետազոտման  եւ նախատիպերի ստեղծման համար: Հիմա այս արտադրանքի թողարկման համար ամեն ինչ պատրաստ է: Մենք արդեն 20 հազար կանանցից հայտ ենք ստացել, որոնք պատրաստ են մասնակցելու այս արտադրանքի կլինիկական հետազոտություններին, իսկ սա ցույց է տալիս, թե որքան մեծ է ամբողջ ամսվա ընթացքում, սեքսուալ ակտիվությունն առանց ընդհատելու պահպանելու կանանց ցանկությունը»,- նշել է Լորենը:



© NEWS.am Medicine