Տղամարդը 50 սմ-անոց օձաձուկը հետանցքն է խցկել՝ փորկապությունը բուժելու համար (ֆոտո)

17:46   20 ապրիլի, 2017

Չինաստանի Բայյուն նահանգի բնակիչը շտապ հիվանդանոց է տեղափոխվել, երբ փորում կտրուկ ցավեր են սկսվել: Հիվանդի բողոքի համաձայն՝ այնպիսի ցավեր ուներ, ասես «հղի» լիներ: Ի զարմանս բժիշկների՝ հիվանդության պատճառը 50 սմ-անոց օձաձուկն էր, որը տղամարդը մտցրել էր իր հետանցքը:

Վիրաբուժական բաժանմունքում պարզվել է, որ օձաձուկն անցել է հիվանդի աղիների միջով եւ հասցրել ծակել նրա ստամոքսը: Բժիշկները ժամանակին են միջամտել՝ եւս մի փոքր, եւ կենդանին կարող էր սպանել իր 49-ամյա «տիրոջը»:

Հետագայում Լյու ազգանունով հիվանդը պարզաբանել է, որ երկար ժամանակ փորկապությամբ է տառապել: Ինչ-որ տեղից լսել է, որ օձաձկները բուժման հրաշալի լիջոց են, ուստի մեկին գտնելով մտցել է իր հետանցքի մեջ: Նա նման արմատական ինքնաբուժման հետեւանքների մասին չի մտածել, հայտնում է Daily Star պարբերականը:

Մեկ ամիս առաջ Daily Mail-ը հայտնել էր նման մեկ այլ դեպքի մասին, որը նույնպես Չինաստանում էր տեղի ունեցել՝ հարբած տղամարդուն հիվանդանոց էին տեղափոխել, երբ նա հետանցքն էր մտցրել երկու ամուրյան երկայնաձուկ:

 



© NEWS.am Medicine