Հղիության ընթացքում բջջայինի օգտագործումը կարող է երեխային հիպերակտիվ դարձնել

21:12   23 ապրիլի, 2017

Հղիության ընթացքում սմարթֆոնի օգտագործումը կարող է բացասաբար ազդել ապագա երեխայի վրա, պնդում են Քալիֆորնիայի համալսարանի աշխատակիցները: Նրանց կատարած հետազոտության համաձայն՝ այն կանանց երեխաները, որոնք օրական 4 անգամ ավելի հաճախ են խոսել բջջայինով, 28 տոկոսով ավելի հիպերակտիվ են, քան նրանց երեխաները, որոնք հեռախոսից հազվադեպ են օգտվել:

Գիտնականների կարծիքով՝ ամբողջ հարցը հեռախոսների էլեկտրամագնիսական ճառագայթման մեջ է, որն էլ հենց ազդում է պտղի վրա եւ կարող է երեխային հիպերակտիվ դարձնել: Չնայած գիտնականները դեռեւս լիակատար վստահություն չունեն երեխաների հիպերակտիվության եւ սմարթֆոնների միջեւ պատճառահետեւանքային կապի առկայության վերաբերյալ, անհրաժեշտ է նոր հետազոտություններ կատարել, որոնք կօգնեն այս կապն ապացուցել:

Նշենք, որ մեկ այլ հետազոտության տվյալների համաձայն, որը կատարել է Լոնդոնի Թագավորական քոլեջը, երեխայի մոտ ուշադրության պակասի եւ հիպերակտիվության համախտանիշը կարող է հղիության ժամանակ սխալ սնվելուն հանգեցնել, իսկ հատկապես՝ ճարպերի եւ շաքարի մեծ պարունակությամբ դիետայի հետեւելուն: Այդ պատճառով գիտնականները հղի կանանց խորհուրդ են տալիս չչարաշահել վերամշակված մթերքները եւ հրուշակագործական արտադրանքը՝ սա օգտակար կլինի ե՛ւ իրենց, ե՛ւ ապագա երեխաների առողջության համար:



© NEWS.am Medicine