69-ամյա հիվանդը շփվել է համացանցում, մինչ բժիշկները նրան վիրահատել են

18:41   24 ապրիլի, 2017

69-ամյա հիվանդ կինը շփվել է համացանցում, մինչ բժիշկները նրան վիրահատել են: Տեղական անզգայացմամբ վիրահատությունը կատարած վիրաբույժը նրան թույլ է տվել վիրահատարան տանել սմարթֆոնը, որպեսզի հիվանդը քիչ նյարդայնանա, հայտնում է Mashable.com-ը:

Վիրահատության 18 րոպե տեւողության ընթացքում Չինաստանի Հանչժոու նահանգից հիվանդ կինը հասցրել է լուսանկարել իրեն վիրահատող բժիշկներին եւ շփվել WeChat-ում:

«Ես բավականին հանգիստ էի եւ ամենեւին չէի նյարդայնանում»,- ասել է նա չինական South China Morning Post պարբերականին:

Վիրաբույժը նշել է, որ հիվանդներին չի թույլատրվում վիրահատարան սմարթֆոն տանել, սակայն բժիշկ Չժուն, որը ոտքերի վարիկոզային երակների հեռացման վիրահատություն էր կատարելու, այս անգամ որոշել է բացառություն անել:

«Նա շատ էր անհանգստանում, եւ անհրաժեշտ էր նրան թուլանալու հնարավորություն տալ, որ դա չանդրադառնա վիրահատության հաջողության վրա»,- պարզաբանել է նա:

Վիրահատությունից առաջ սմարթֆոնն ախտահանել են:



© NEWS.am Medicine