2018 թվականին կսկսվի մալարիայի դեմ պատվաստանյութի թեստավորումը

17:36   25 ապրիլի, 2017

Մալարիայի դեմ առաջին պատվաստանյութի թեստերը, որի հետեւանքով տարեկան 430 հազար մարդ է մահանում, կսկսվեն 2018 թվականին: Այս մասին նշված է Առողջապահության համաշխարհային կազմակերպության հայտարարության մեջ:

Մալարիայի դեմ աշխարհում առաջին պատվաստանյութին տրվել է RTS,S կամ Mosquirix անունը: Այն բրիտանական GlaxoSmithKline ընկերությունը մշակել է PATH ոչ կոմերցիոն կազմակերպության հետ համատեղ: Մասնակի ֆինանսավորում է տրամադրել Բիլ եւ Մելինդա Գեյթսերի բարեգործական հիմնադրամը:

Պատվաստանյութի առաջին թեստերը 2018 թվականին երեխաների վրա կանցկացվեն Գանայում, Քենիայում եւ Մալավիում՝ մալարիայով հիվանդացածության մեծ հավանականությամբ շրջաներում: Կլինիկական փորձարկումների ժամանակ պատվաստանյութը մասամբ է արդյունավետ համարվել, սակայն, այսուհանդերձ, այն մալարիայի դեմ առաջին հավանություն ստացած պատվաստման կարգավորիչն է:

ԱՀԿ-ը դեռեւս որոշում չի ընդունել այս պատվաստանյութը  մալարիայի դեմ պայքարի խորհուրդ տրվող միջոցառումների ցուցակի մեջ մտցնելու մասին եւ մտադիր է դա անել փորձնական ծրագրի շրջանակում ռեալ թեստեր անցկացնելուց հետո: Ակնկալվում է, որ պատվաստանյութը կարող է Աֆրիկայում տասնյակ հազարավոր կյանքեր փրկել:



© NEWS.am Medicine