ՀՀ ԱՆ–ը նախաձեռնել է ստոմատոլոգիական ծառայության արդիականացում

19:38   25 ապրիլի, 2017

ՀՀ առողջապահության նախարարությունը  նախաձեռնել է պետական պատվերի շրջանակներում մատուցվող ստոմատոլոգիական բժշկական օգնության եւ սպասարկման կազմակերպման մոտեցումների, ֆինանսավորման սկզբունքների վերանայմանը, ինչպես նաեւ ծառայության արդիականացմանն ուղղված մեխանիզմների մշակման գործընթաց։   

Հաշվի առնելով խնդրի կարեւորությունը` նախարարությունն ակնկալում է ինչպես  մասնագիտական ասոցիացիաների, գլխավոր եւ առաջատար մասնագետների, այնպես էլ այլ շահագրգիռ մարմինների ներկայացուցիչների առաջարկները, որոնք կարող են ներկայացվել [email protected] էլեկտրոնային հասցեով մինչեւ մայիսի 2-ը։

Այդ առաջարկներն ամփոփելուն պես ՀՀ առողջապահության նախարարությունը կստեղծի ստոմատոլոգիական ծառայության արդիականացմանն ուղղված մեխանիզմները մշակող աշխատանքային խումբ։ 



© NEWS.am Medicine