Քննարկում՝ Աշխատանքի պաշտպանության համաշխարհային օրվա կապակցությամբ

16:52   27 ապրիլի, 2017

ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի առողջապահական պետական տեսչությունը 2017թ. ապրիլի 28-ին, ժամը 12:00-ին «Անի պլազա» հյուրանոցի «Նաիրի» սրահում Աշխատանքի պաշտպանության համաշխարհային օրվա կապակցությամբ կազմակերպում է սեմինար-քննարկում:

Միջոցառման ընթացքում կներկայացվեն Հայաստանում աշխատանքի պաշտպանության, աշխատանքի անվտանգության ապահովման հիմնախնդիրները, առկա կարգավորումները, նշված ոլորտում պետության լիազորություններն ու գործառույթները: Սեմինար-քննարկմանը մասնակցում են նաեւ աշխատանքի անվտանգության եւ աշխատանքի պաշտպանության տեսանկյունից առավել ռիսկային ոլորտների գործատուների ներկայացուցիչները:



© NEWS.am Medicine